▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլական սուտասան պրոպագանդիստ Հովսեփ Խուրշուդյանը զրպարտչական «վերլուծություն» է ներկայացրել»

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլական սուտասան պրոպագանդիստ Հովսեփ Խուրշուդյանը «համացանցում տարածվող» նիկոլական սուտ տեղեկության հիման վրա կառուցել է զրպարտչական-պրոպագանդիստական սուտ «վերլուծություն»:

Էս նյութը կարդալուց հետո դիմել եմ ՀՀ Կենտրոնական բանկ, խնդրել Տավուշի մարզում փոխանակման կետերի (ինչպես գրված է հեքիաթում) գործարքների տվյալները ըստ ամսաթվերի, ըստ արժույթների, ըստ առքի, ըստ վաճառքի:

ՀՀ Կենտրոնական բանկը պատասխան նամակով ուղարկում է պահանջվող տվյալները, ըստ որի ապրիլ ամսվա ընթացքում ռուբլին կազմել է գործարքների 20.80%-ը, իսկ հեքիաթում նկարագրված «վերջին 5 օրերում» այսինքն ապրիլի 21-27-ը 20.69%-ը: Այսինքն հիշյալ ժամանակահատվածում ոչ միայն Տավուշում ռուբլու հետ ոչ մի տարօրինակ բան չի կատարվել, այլ նաև նրա տեսակարար կշիռը նվազել է ու ոչ մի կերպ չի մոտեցել «ծախված ակտիվիստներին» հարիր 70%-ի:

Էս ամբողջ պատմությունը նրա համար չի, որ ինչ-որ մեկին արդարացնենք, պաշտպանենք կամ մեղադրենք: Այլ նրա, որ դուք միշտ իմանաք, որ երբ նիկոլականը վկայակոչում է տեղեկություն, փաստ կամ տվյալ ապա նա միշտ ստում է՝ Նիկոլի ոռը փրկելու խիստ շահախնդրի դիտավորությամբ:

Կից հղումով ԿԲ ուղարկած ելակետային տվյալները:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին