Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել մարզասրահից՝ այն մակագրելով. «Աշխատանքային օրը սկսում ենք այսպես»:
Օգտատերերը նկատել են, որ Նիկոլ Փաշինյանը հագել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկ ու այդպիսով ընկալել են, որ ՀՀ վարչապետը այդպիսով նաև բացահայտում է, թե որ թիմին է երկրպագում:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը ակտիվ մարզվում է երևանյան պրեմիում ակումբներից մեկում, որտեղ միաժամանակ մարզվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: