▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյա՛ն, անձրևի տակ Այվազովսկու նկարն է կախված». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը՝ կից լուսանկարով. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջանում երկրագիտական թանգարան այցից, որտեղ ներկայացված է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը:
«Մեր թանգարաններում շարժ չկա, նույն նկարները տարիներով նույն տեղում կախված են։ Հարց՝ ինչի՞ ենք պահում թանգարանը, որքա՞ն գումար ենք ծախսում, դրա պատասխանը պետք է ունենանք։ Մեր թանգարանները հիմնականում պահեստ են»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Դիլիջան քաղաքից լուսանկարներ են ուղարկել, որոնցում անձրևի ժամանակ Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղադրված բազում դույլներն են, ներթափանցած անձրևներից թանգարանի վնասված պատերը։ Այս պայմաններում աշխարհահռչակ Այվազովսկու կտավն է ցուցադրվում։ Սա պետք է քեզ մտահոգեր, Նիկոլ Փաշինյան, ոչ թե տարիներով նույն նկարների կախված լինելը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին