Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.
«2008 թվականի մարտի 1-ին իր հոգին փառավորվում էր, որ ցուցարարները ոստիկանների ձեռքներից մահակներ ու վահաններ էին խլել, Մոլոտովի կոկտեյլներ գցել ոստիկանական ծառայողների վրա, քարերով, փետերով հարվածել էին։
2024-ին էլի հոգին փառավորվում է, որ ոստիկանները գյուղացի ժողովրդին քարշ տալով բերման են ենթարկում, կանանց ու երեխեքին քաշքշում, ահաբեկում են։
Ինքը նույնն ա, իր համար տարբերություն չկա, կարևորը իրեն ձեռք տա:
Նիկոլ 2008 - Ջարդե՛ք ոստիկաններին
Նիկոլ 2024 - Ջարդե՛ք ժողովրդին»: