▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ, էդ նույնքան ա հավանական, որքան՝ դալարիկցի Ժուժուն ամուսնանա աղջկա հետ․․․»

«Նիկոլ, էդ նույնքան ա հավանական, որքան՝ դալարիկցի Ժուժուն ամուսնանա աղջկա հետ․․․»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսաուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին․ «Էդ ի՞նչ ես տարածել, թե իբր Երևանից հեծանիվով հասել ես Իջևան։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Դու սկի քաղաքի կենտրոնից չես կարա հեծանիվով հասնես գազանանոց, եթե հետևիցդ բրդող չլինի... Երկրի գեոպոլիտիկ խնդիրները թողած՝ գնացել հեծանիվ ես քշում կամ, սունկեքը ձեռդ, իբր առևտուր ես արել։ Ա՛յ տղա, ամոթ չունե՞ս դու։ Վարչապետ լինելը այն չի, որ գնաս, բազմես ամառանոցում՝ ուտես-խմես, հեծանիվ քշես, սրան-նրան կալանավորելու ցուցումներ տաս ու գաս, վեր ընկնես քո կացարանում։ Պետական պաշտոնյան նաև պետական խորհրդանիշ է։ Այսօր դու քո ներկայացմամբ ուղղակի խայտառակում ես ՀՀ-ն, հայ ժողովրդին և հայ ժողովրդի պատմությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին