▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներմուծվում է վարորդի գլխին սարքելու հերթական սարքը

ՃՈ-ն վարորդի սթափությունը հենց տեղում որոշող սարքեր է ներմուծում: Առաջին հայացքից շատ լավ բան է կատարվում, անբարեխիղճ վարորդներն այլևս կոկոնները տաքացրած մեքենայի ղեկը չեն բռնի: Սակայն եթե մի քիչ խորանանք, ապա կտեսնենք, որ ներմուծվում է վարորդի գլխին սարքելու հերթական սարքը: Նախ շտապող վարորդը ստիպված ժամերով պետք է սպասի մինչև ոստիկանը հատիկ-հատիկ ինֆորմացիա ներմուծի բազա,համոզված եմ դա ժամեր է տևելու,որովհետև շատ ՃՈ տեսուչներ սովորական ակտ գրելու վրա են բավականին ժամանակ ծախսում ու՞ր մնաց թե բարձր տեխնոլոգիաների հետ շփվելիս: Հետո եթե ասենք էդ սարքի սառչելուց, ոստիկանի ձեռքից ընկնելուց հետո կամ մարտկոցների թույլ լիցքավորված լինելու պատճռաով սարքը ցույց տա սթափուփյան մասին բոլորովին այլ ցուցանիշ, ապա ի՞նչ պետք է անի վարորդը: Շատ կուզենայի մինչ սարքի ներդրումը, լուծվեր նաև նմանատիպ հարցերի կարգավորման մեխանիզմները:

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին