▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետ Ավինյանի հետ հանդիպել է, ներկայացրել է ծառերի համատարած հատման բոլոր վտանգները, սակայն նրա ներկայացրած գիտական բացատրությունները մնացել են անհետևանք: «Հիմա քաղաքացիների հերթն է, որ խոսեն նրա հետ ու հասկացնեն, թե ինչ մեծ վտանգի առջև են կանգնեցնում Երևանն ու երևանցիներին»,- նշեց նա: Նա նաև հավելեց` ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»:

Քաղաքապետարանի դիմաց դուրս եկած Ավինյանն էլ հայտարարեց, թե քաղաքապետարանն այս 2 տարում 10 հազար ծառ է տնկել` ոռոգման համակարգի ներդրմամբ, տնկածների 95%-ը կպել է:

***

Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցելու դուրս եկած Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե իրենք որևէ առողջ ծառ չեն կտրում: «Գիտնականներն, ովքեր շատ թե քիչ հասկանում են, խորհուրդ են տալիս... Բոլոր կտրվող ծառերը թեղի են... Ժողովուրդ, եթե չեք լսելու, ես գնամ... Ամբողջ Թումանյան փողոցի վրա մի հատ առողջ թեղի չկար: Մի հատիկ թեղի կար, որ քիչ թե շատ առողջ էր, որոշեցինք դա թողնել, էն էլ բնակիչները բողոքեցին, թե սա՞ ինչու չեք կտրել, վրայից բլոջը թափվում է մեր բալկոնին»:

Նկատողությանը, որ սրսկել է պետք, ոչ թե հատել, արդարացավ. «Սրսկում ենք, էն աստիճանի են սրսկվում էդ ծառերը...»:

***

Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի համատարած հատման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նրա բողոքի ձայնը քաղաքապետ Ավինյանը փորձեց լռեցնել. «Հարգելի Վիկտըռ, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում ա, խնդրում եմ, գոնե դուք մի խոսեք, էլի»:

Նշենք, որ Վիկտոր Մնացականյանի հորը պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը գտվում է Ծովակալ Իսակովի պողոտայում:

Այս թեմայի շուրջ տարիներ առաջ Վիկտոր Մնացականյանն ասել էր. ««Երևանյան գիշերներն» անօրինական չէ, զբոսայգու մեջ չէ և «Երևանյան գիշերում» ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է»:

***

Քաղաքապետարանի դիմաց ծառահատումների դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում քաղաքապետ Տիգրան Ավինյանը եզրահանգեց. «Մի փողոց ա մնացել, Կառավարության ետևի փողոցը: OK, չենք անում... Գարնանը... Սա ուշադիր լսե՛ք, որ հետո չասե՛ք... Մենք ակնկալում ենք ձեզնից գիտական կարծիք, որի հիման վրա նորից փորձաքննություն կանենք»:

«Բա ասում էիք` ասե՛ք, կանենք, բա ասում ենք` մի՛ կտրեք, բա մի՛ կտրեք»,- նրան արձագանքեցին ցուցարարները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին