▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներիր, մամ, ներիր, Ես…գնամ,ապրեմ…մամ…

Գյումրիում ռուս զինվորի իրականացրած  սպանդից հրաշքով փրկված փոքրիկի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է՝ նա նաև արտասահմանյան մասնագետների հսկողության տակ է:

Համացանցի հայ օգտատերերը շարունակում են առաջարկել աղոթել  փոքրիկ Սերյոժայի համար ու Բարձրյալից նրա համար խնդրել շուտափույթ ապաքինում: 

Համացանցում հայտնվել է նաև բանաստեղծություն` նվիրված փոքիկ Սերյոժային, որը ներկայացնում ենք ստորև. 

Մամ, ես հերոս եմ,
Մամ, ես ուժեղ եմ,
Մամ, ես շատ քաջ եմ,
Ես չեմ խոնարհվում, մամ,
Մամ, …բայց հոգնել եմ,
Գիտես ես որտեղ եմ,
Կյանքի ու մահու հենց խաչմերուկին,
Տեսնում եմ քեզ, մամ,
Թե ձեռքդ մեկնես
Գիրկդ կընկնեմ, մամ,
Բայց սպասիր մի պահ, մամ
Մի ողջ ազգություն, մի հսկա բանակ
Ինձ է սպասում, մամ,
Ինձ է կանչում, մամ,
Պետք եմ նրանց, մամ,
Ես պիտի ապրեմ…
Ներիր մամ, բայց ես,
Ես զինվոր եմ, մամ,
Ես պիտի ապրեմ հանուն իմ ազգի,
Հանուն քեզ, հորս, հանուն Հասիկի,
Պապ ու տատիկի,
Մամ, լսում ես, մամ…
Հոգնել եմ, մամ… բայց իմ հայրենին
Կանչում է ինձ, մամ…
Ներիր, մամ, ներիր,
Ես…գնամ, ապրեմ…մամ…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին