Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում կոչ է արել օգնել 8 ամսական Վիկա Թորոսյանին` գրելով. «...Երբ դուք կարող եք փրկել կյանքը. Հայեր. մի աշխարհ` մեկ բառում»:
Հիշեցնենք, որ փոքրիկ Վիկան տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: