▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայում ես «6-րդ զգայարանն» ու ապշահար լինում եթեր հեռարձակվող այս խայտառակության համար

Yerevannews.am-ը գրում է.Նայում ես «6-րդ զգայարանն» ու ապշահար լինում: Այ, անխիղճներ, էս ուր եք տանում ժողովրդին: Մեր ժողովուրդը դարեր ի վեր Աստվածապաշտ է եղել, իհարկե միշտ էլ բացառություններ եղել են, բայց անգամ գրականությունով, անգամ պատմությունով հայ հերոսը ոչնչացրել է նրան, ով դեմ է եղել քրիստոննեությանն ու Աստծոն (վերհիշենք Սամվելին): Մարդը միշտ դիմում է կողմնակի քայլերի, երբ հուսահատված է, լքված, առհասարակ, վատ վիճակում:  Հիմա, երբ ժողովուրդն այս վիճակում է, վերջին հավատն եք մորթում նրա մեջ՝ հավատացնելով սև մոգությանն ու հակաաստվածային բաների: Անցնեմ հարցի մյուս կողմին: Այն, որ այս շոուն իսկապես հետաքրքիր է ու նայվում է, դա չէմ ժխտի, բայց այն, որ այս հաղորդումը վեր է ածվել խայտառակության... դա անհերքելի է: Աչքովս ընկավ Մովսես Երեմյանի մասնակցությամբ հաղորդումը, որտեղ դեմքի լուրջ արտահայտությամբ կարողանում են զրպարտել կամ թեկուզ ճշմարտությունն ասել (բայց ի՞նչ իրավունքով, հայտնողը մեղավոր չէ, հաղորդման ֆորմատն է աբսուրդ) նրա նախկին ընկերուհու մասին... Եվ, բնականաբար, ազգի 98 տոկոսի գիտակցումը գնաց դեպի հայտնի դերասանուհի Անի Երանյանը, կամ թեկուզ ոչ նա և ուրիշը. սա անհեթեթություն է և մեղավոր չեն այնտեղ նստած մասնագետները, նրանք իրենց գործն են անում, այլ բան է, թե ինչ է ուզում հաղորդման ֆորմատը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին