▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նայեք, թե ինչպիսի տեսք ունի Բեգոյանի ասած 95% կպչողականությունը»

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․  «2 օր առաջ Երևանի քաղաքապետարանի առջև Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենք մեկ տարվա մեջ 35 հեկտար անտառ են տնկել։ Ենթադրում եմ թղթաբանությամբ ամեն ինչ ճիշտ է ասված և օրինակ Եռաբլուրի անտառտնկման ժամանակ նաև ես եմ մասնակցել, որպես կամավոր։

Իսկ երեկ Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Civilnet-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենց տնկած անտառները 95%-ից ավել կպչողականություն են ունեցել և կոչ է արել լրատվականներին գնալ և ֆիկսել այդ փաստը։

Ես ինքս երեկ գնացի այդ անտառներից մեկը (7.5 հեկտար) և հիմա նայեք թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին