Գյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցիցշատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօրծանր ու անօգնական վիճակում են:
Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: «Շիրակ կենտրոնի» կողմիցներկայացվող տեսանյութը Լենտեքստիլ կոմբինատում 30 տարի աշխատած, այժմ կիսանկուղային ու խոնավ շինությունում բնակվող Մանիկ տատի ծանրապրելակերպի մասին է: