Հումորիստ-դերասան Հովհաննես Ազոյանն, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցերից մեկին, թե ինչ դեր է խաղացել КВН-ը նրա կյանքում ու արդյոք ճիշտ է նկատել, որ նախկին КВН-շիկների մեծամասնությունն այսօր անում է իշխանությունների PR-ը, մասնավորապես, պատասխանել է.
«Ի՞նչ է նշանակում КВН-ն անում է իշխանության PR-ը: Ես КВН-ից եմ ծնվել, ճիշտն ասած.. КВН-ն իհարկե, հետարքիքր խաղ է , -ասել է Հովհաննես Ազոյանը, գրեթե կրկնելով կրթության նախարար Արմեն Աշոտյանի խոսքն` արտասանված ԱԺ ամբիոնից ու այդ մասին նույնիսկ հումորով հիշելով,-դա հետաքրքիր է, որ նախարարն է ասում ԱԺ ամբիոնից, ինքը ճկուն մտքի խաղ է, արագ կողմնորովելու ու ամեն ինչից, ամեն բնագավառից իմանալու հատկություն պետք է ունենա, բայց խաղն ինքը մակերեսային է, իսկ էդ մակերասային նայելը ամեն ինչին` բնավարություն է, դրա համար КВН-ը մի քիչ նաև վատն ա...»: