Բաքու-Նախիջևան չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնված 8 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել՝ Նախիջևանի օդանավակայանում վայրէջքի ժամանակ:
oxu.az-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է ուժեղ տուրբուլենտային գոտու մեջ, ցնցվել: 180 ուղևորներից 8 հոգու վնասվածքներ ստանալու պատճառն անվտանգության գոտիները ամրացված չլինելն է եղել:
Միջադեպը գրանցվել է №2253 չվերթն իրականացնող «Boeing-757» ինքնաթիռում: