«Նախընտրական շտաբերի փոխարեն գումարտակներ կազմեք ձեր անդամներից եւ զինվորագրվեք։ Ձեզ բոլորիդ սահմանին առանձին հատվածներ կհատկացվի։ Իսկ Զորքը կկանգնի ձեր թիկունքին, որ չթողնի փախչեք»,-գրել է Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի վաղ հետևյալ գրառումն էր կատարել.
«Էսքան զոհ տալ չենք կարող, առանց պատժիչ գործողության անհնար է որեւէ բան փոխել։ Ալիեւը չի էլ թաքցնում թե ինչ է ուզում անել, եւ օրինակներով աչքներս է կոխում իր ուզածը։ Նրանց համարժեք պատասխան տալն արդեն քիչ է, շատ քիչ է։ Ալիեւին սթափեցնելու համար պետք է դուրս գալ այդ շրջապտույտից, առանց վախենալու միջազգային արձագանքից։ Ալիեւը թքած ունի բոլորի վրա »:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ այսօր սահմանին մեկ զոհ, մեկ վիրավոր ունենք