«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլեւ՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների:
Այս գործից տասը տարի անց, հավանաբար բարձրացված աղմուկից հետո, Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները: Այդ մասին «Ժամանակի» հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արուս Վանյանը:
«Խոշոր վաշխառուներից միայն Հերմինե Նաղդալյանն է փորձ արել վերադարձնել բնակարանները եւ լուծել բնակիչների խնդիրը: Այդ 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղայի, բարեկամների անուններով: Ես ասեմ ձեզ, որ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված: Մնացածի հարցը լուծել են»,- ասաց Վանյանը: Նրա խոսքով՝ Նաղդալյանը բնակիչների հետ համաձայնության է եկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում