«ՀՀ կառավարման ոլորտի պասիվ աշխատանքային շրջանը սկսված է: Չնայած կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդ չի մեկնի, սակայն նախարարներն ու փոխնախարարները հնարավորություն կունենան մեկնել հանգստի՝ հիմնականում երկշաբաթյա: Հետաքրքիր է, որ միգուցե պատահական կերպով, սակայն հիմնականում փոխնախարարներն արձակուրդ են մեկնելու օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այնպիսի տպավորություն է, որ այդ շրջանում կառավարությունը պարապուրդի է մատնվելու, քանի որ հենց այդ շրջանում արձակուրդ են մեկնելու նաև մի քանի նախարարներ: Եվ այսպես՝ այդ շրջանում արձակուրդում կլինեն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ու նախարարներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: