▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարները մեջքի հետեւից կատակների առարկա են դարձրել Լեւոն Ալթունյանին.«Իրավունք»

«Իրավունք» թերթն իր «բամբասանք» էջում գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ օրերս, երբ հայտնի են դարձել հունվար-մայիսի վերաբերյալ վիճակագրական տվյալները, նախարարները՝ ոմանք գրեթե անթաքույց, ոմանք էլ՝ մեջքի հետեւից կատակների առարկա են դարձրել Լեւոն Ալթունյանին:

Բանն այն է, որ մարդիկ չեն մոռացել, թե ինչպիսի գլուխգովանությամբ էր նա խոստանում արմատախիլ անել ծխելը: Բայց, ըստռ անողոք վիճակագրական թվերի՝ 2017-ի առաջին 5 ամիսների ընթացքում ծխախոտի արտադրությունն աճել է 18 տոկոսով, իսկ ամբողջ արդյունաբերությունում ծխախոտագործությունը կազմել է 15 տոկոս: Եվ հատկապես ծխող պաշտոնյաները այժմ չարախնդում են, թե ով է անհաջողակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին