▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը հետմահու պարգևատրել է հերոս սերժանտ Արմեն Հովհաննիսյանին

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Արմեն Լևոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ (հետմահու)

Արիության մեդալով՝

Սարգիս Պապիկի ԹԱՆԱՆՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արսեն Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Մարտական ծառայության մեդալով`

Արթուր Վանիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի շարքային 

Նորայր Վարդանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Սամվել Արտավազդի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

Լյուդվիգ Խաչատուրի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ:

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին