▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավթ չունենք, բայց հզոր բանակ ունենք

Բավական է կուլտուրայի զոհ լինենք: Ում են պետք միջազգային կազմակերպություններն ու իբր հումանիտար կառույցները,որոնք վաղուց դարձել են խորհրդանշական կառույցներ և որոշ գերտերությունների շահերը սպասարկող խամաճիկներ: Նկատել եք,որ վաղուց սրանք ոչ մի երկրի վրա ազդեցություն չունեն,ոչ մի կոնֆլիկտի լուծում չեն կարողանում տալ,ոչ մի գերտերություն նրանց շան տեղ չի դնում: Նավթա,կամ այլ դոլլարներ ունես ինչ կուզես արա,սրանք միայն հերթապահ ճառեր կասեն,իսկ եթե ոչ,բայց գոնե ուժեղ ես ոչինչ չեն ասի,եթե ուժեղ էլ չես,ապա վայն եկավ տարավ: Այ ,եթե ոչ դոլլար ունես,ոչ՝ուժ,ապա կհիշեն իրենց սին միջազգային օրենքներն ու որոշումները: Անիմաստ սրանց հետ համագործակցելու վրա գումարներ ենք ծախսում,կամ անդամավճար տալիս: Նավթ չունենք,բայց հզոր բանակ ունենք.ժամանակն է թողնենք ձևականությունները և անենք ինչ մեզ ձեռնտու է,կորչեն գրողի ծոցը բոլոր միջազգային կառույցները.ուժն է ծնում իրավունք,էլ չասեմ,որ հաղթողին չեն դատում:

 

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին