Ռուսական էստրադայի երգչուհիներից մեկի` Նատաշա Կորոլյովայի ամուսինը` սթրիփ պարող Սերգեյ Գլուշկոն (Տարզանը), հայտնվել է սկանդալի կիզակետում:
Ռուսական ԶԼՄ-երում հայտնվել է մի տեղեկություն, ըստ որի` Տարզանը դարձել է սեքս սկանդալի մասնակից: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի` Արմավիր քաղաքի տոնավաճառներից մեկում, որտեղ Տարզանը հրավիրված է եղել ցուցադրելու իր կրքոտ պարերը:
Սերգեյի (Տարզանի) մերկապարը շոկի է ենթարկել բոլորին: Մերկանալով մինչև վերջ` նա սեռական ակտ է բեմադրել տոնավաճառի հաճախորդներից մեկի հետ, ապա կրքոտ համբուրել կնոջը: Նշենք, որ Տարզանը անհարմար չի զգացել ոչ տոնավաճառում գտնվող երեխաներից և ոչ էլ բոլոր այն մարդկանցից, ովքեր ներկա են եղել:
Ներկա գտնվողները չեն ընդունել Տարզանի նման պահվածքը և այժմ նրա դեմ կարող է դատական գործընթաց սկսվել: Գնորդներն իրենց բողոքն են արտահայտել ոչ միայն Տարզանին, այլ նաև միջոցառման կազմակերպիչներին, ովքեր, ըստ իրենց, չեն հարգում տոնավաճառի այցելուներին: