Հայտնի ռուս թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան ցույց է տվել իր նորածին որդուն: 32-ամյա աստղը կիսվել է իր երկրպագուների հետ նոր անկեղծ լուսանկարով, որտեղ ինքն ու որդին` Մաքսիմը, ամբողջովին մերկ են:
Պարզվում է` այս լուսանկարը դարձել է մոդելի ամուսնու` «LVMH» նորաձևության տան ժառանգորդ Անտուան Առնոյի ծննդյան անակնկալը: Տեղադրելով գեղեցիկ լուսանկարը իր միկրոբլոգում` Նատալյան գրել է.
«Ծնունդդ շնորհավոր սիրելիս: Սա իմ և մեր փոքրիկ Մաքսիմի անակնկալն է: Սիրում ենք քեզ»: