Երգչուհի Նարինե Դովլաթյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար ամուսնու՝ Հայկ Ամիրյանի և երեխայի հետ, որին կից գրել է.
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:
Երգչուհին իր անձնական էջերում գրեթե չի անդրադառնում ընտանիքին և չի հրապարակում նմանօրինակ լուսանկարներ, սակայն օրերս առաջին անգամ նա հրապարակել է լուսանկար՝ ցույց տալով երեխային, իսկ հետևորդները շնորհավորել են երգչուհուն մայրանալու կապակցությամբ:
ՍթարՆյուզ.am-ը այս առիթով գրում է, որ կայքի աչքից չի վրիպել այն, որ երգչուհին ամուսնացել է Արմեն Ամիրյանի որդու հետ: Այս մասին նրանք չեն բարձրաձայնում ոչ իրենց սոց. էջերում և ոչ էլ հարցազրույցներում: Եվ այս մասին առաջին անգամ հարցազրույցներից մեկում պատմել է Արմեն Ամիրյանը:
«Հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»:
Հավելենք, որ Նարինեն բավական փակ է պահում իր անձնական կյանքը, նրա էջում հնավոր չէր գտնել Հայկի հետ համատեղ լուսանկարներ կամ անձնականին վերաբերող տեղեկություններ։ Միակ բանը, որը հուշում էր, որ ինքը և Հայկը կապող բան ունեն, թերևս, այն փաստն էր, որ միմյանց հետևում են ինստագրամյան էջերում։