Օրեր առաջ ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի և ասել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկի հինգերորդ հարկից մի կին ցանկանում է ցած նետվել: Սակայն հինգերորդ հարկում ապրող Նառա Առուստամյանին ոստիկանները գտան բոլորովին անվնաս, և պարզեցին, որ կինը թմրանյութի ազդեցության տակ է: Բնակարանից հայտնաբերեցին և առգրավեցին հինգ կիլոգրամ կանեփանման զանգված: Տեսանյութը դիտեք 1:30 րոպեից: