▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նանա. «Փառք Աստծո, սիրելիս հարուստ է». esem.am

esem.am-ը գրում է. որ հանրության կողմից «ռաբիսի թագուհի» հռչակված երգչուհի Նանայի հետ կայքի թղթակիցը հանդիպել է երևանյան ռեստորաններից մեկում: Հանրության քննարկման կիզակետում գտնվող երգչուհին այս տարի կամուսնանա: Երգչուհու հետ կայքի թղթակիցը  խոսել է անձնական կյանքի, առաջիկա  ծրագրերի և ոչ միայն այդ ամենի մասին:

Հատված հարցազրույցից. 

-Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում նաև, որ Ձեր սիրեկաններից մեկը թանկարժեք մեքենա է նվիրել Ձեզ, իսկ հարաբերությունները խզելուց հետո` հետ վերցրել նվերը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

 

-Չգիտեմ երդվե՞մ, թե ինչպես ասեմ, որ ես սիրեկաններ չունեմ, իսկ այս լուրն ուղղակի աբսուրդ է: Իմ ընտանիքի անունով եմ երդվում, որ իմ կյանքում ոչ մի սիրեկան մեքենա չի նվիրել ինձ: Ինչ մեքենա ցանկացել եմ, ինքս էլ գնել եմ: Էնպես չէ, որ ես աչքերս բացել եմ ու սիրեկանս ինձ մեքենա է նվիրել: Դա ուղղակի անասունություն է: Չի կարելի այդքան մեղք վերցնել քեզ վրա: Մարդիկ էնքան վատ բաներ են գրում, ընդհուպ մինչև այն, որ աբորտ եմ արել: Կեղծ էջերից մեկնաբանություններ գրելը դեռ չի նշանակում, որ մեծություններ են: Ճաշակին ընկեր չկա. չեն կարող բոլորն ինձ լսել ու սիրել, բայց չի կարելի նաև նման հիմարություններ տարածել: Ո՞ւր է էդ սիրեկանը, ո՞վ տեսավ էդ սիրեկանին, որտե՞ղ: Ինձ թվում է` եթե ես լինեի չաղ ու գեշ, էսքան քլնգված չէի լինի:

- Միայն դա չէ, առհասարակ պարբերաբար տարաբնույթ լուրեր են տարածվում Ձեր` սիրեկաններ ունենալու մասին: Խոսում են, որ սիրեկան ունեք ու նրա փողերով եք առաջ գնում: Ի՞նչ կասեք այս լուրերի մասին:

- Ինձ ճանաչող մարդը նման բան չի խոսում, ուղղակի ապուշություններ են: Չգիտեմ` ծիծաղել, թե լացել: Արդեն շատ սովորական եմ վերաբերում այդ խոսակցություններին: Ես ի՞նչ խնդիր ունեմ, որ մի հատ էլ սիրած պահեմ: Փառք Աստծո, շատ լավ փող եմ վաստակում ու ցանկացած հաճույք կարող եմ ստեղծել ինքս ինձ համար: Ինձ թվում է` նման ապուշ խոսակցությունները կդադարեն, երբ ես ամուսնանամ: Մարդիկ կհասկանան, որ հերիք է ապուշություններ խոսեն:

-Ձեր կյանքում որևէ մեկը կա՞: Ե°րբ եք պատրաստվում ընտանիք կազմել:

-Այո, արդեն 4-5 տարի է, շփվում ենք, նա շոու բիզնեսից չէ: Այս տարի ամռան վերջին կամ աշնանը կամուսնանաք: Փառք Աստծո, սիրելիս հարուստ է, նորմալ մարդ է, բայց իմ սիրեկանը չէ: Գիտե՞ք, ինքն էլ է իրեն վատ զգում, որ իր սիրած աղջկա մասին նման բաներ են խոսում: Ախր չի կարելի: Մինչ այդ նշանված եմ եղել, բաժանվելուց հետո նրա հետ եմ ընկերություն արել ու շուտով կամուսնանաք: Վերջապես կամուսնանամ.  թող մարդիկ հանգստանան, հանդարտվեն, բայց դա չի նշանակում, որ չեմ երգելու, չեմ պարելու, համերգների չեմ գնալու. ամեն ինչ էլ անելու եմ: Մենք այժմ միասին ենք ապրում: Ճիշտ է, շատ հարցերում պահպանողական եմ, բայց, կարծում եմ, մարդիկ մինչ ամուսնանալը պետք է ապրեն իրար հետ, որպեսզի ճանաչեն միմյանց:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին