▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ Ձմեռ Պապուն

(կես կատակ կես լուրջ)
Հարգելի Ձմեռ Պապ, ես համոզված եմ , որ դու կաս, կաս, գուցե ուրիշ անունով, և ոչ այդ տեսքով, բայց հաստատ կաս: Ուզում եմ քեզ խնդրել , սրանից հետո, այնպես անել, որ Հայաստանը հանգանակություններ չհավաքի: Չհավաքի ընդհանրապես, քանզի դա անում են միայն աղետալի վիճակում հայտնված երկրների համար: Ուզում եմ , որ Հայ մարդը իրեն ապահով զգա ակումբ գնալուց, ռեստորան այցելելուց, որ վատ մարդիկ խառնվեն իրար՝ ոչ միայն այն դեպքերում, երբ իրենց նկարել են կամ կոնֆլիկտի են բռնվել հայտնի և ուժեղ մարդու հետ, իսկ հասարակի պարագայում՝ ուղղակի մարսեն: Ուզում եմ մեր երկրում սոված մարդ չլինի, քանզի մենք շատ քիչ ենք և ցանկության դեպքում կարելի է մի քանի գոբլինի կամ տռոլի գանձարան բացելով նվազագույնը հասցնել բոլորին: Ուզում եմ մեր հայտնիները հասկանան ,որ բացի երգելուց և էկրանին երևալուց նրանք պարտավորությունն ունեն իրենց տեսնողների և լսողների առջև: Ուզում եմ այնպես անես ,որ Հայ Առաքելական Եկեղեցում պատսպարված հոգևորականի դիմակով բիզնեսմեններ չլինեն: Իսկ մեր եկեղեցին այնքան ուժեղանա, որ ոչ մի աղանդ ուղղակի տեղ չունենա Հայ մարդու կյանքում: Ուզում եմ , որ նախագահները երկու անգամ ավելին ստանան այն ամենից ինչ իրենք իրականում ցանկանում են իրենց ժողովրդներին: Իսկ հայերը թող ավելի ու ավելի շատ Փափազյանի , Սարյանի , Թումանյանի և այլ մեր մեծերի նման զավակներ ունենան: Իսկ ես իմ հերթին խոսք եմ տալիս , որպես մարդ, քաղաքացի օգնեմ քեզ այս ամենն իրականցնելու հարցում: Հա ու չմոռանամ եթե հնարավոր է` միհատ սև IPhone 5 եմ ուզում)):
Շնորհակալություն , սպասելու եմ :

 

Ալեն Սիմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին