1in.am-ը գրում է, որ կայքի հավաստի տեղեկություններով՝ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հոկտեմբերի 27-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը: Վերջինս առողջական խնդիրներ ունի և այս պահին վիրահատարանում է: Նրա մոտ ախտորոշվել է պարապրոկտիտ, որը ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում է:
Նշենք, որ երկար ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ Հունանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում