▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նադարյանի ձեռքը ծեծի սովոր է. hraparak.am

hraparak.am-ը գրում , որ ըմբշամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր՝ Ռաֆայելի եւ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի միջեւ տհաճ միջադեպի մասին, որը  «Հրապարակ» թերթը ներկայացրել էր մայիսի 9-ի համարում, նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Հիշեցնենք, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը մայիսի 7-ի գիշերը կանգնեցրել է Արթուր Ալեքսանյանի մեքենան եւ թույլատրելի չափից վառ լուսարձակներով երթեւեկելու համար «ռազբորկա» է սկսել եղբայրների հետ:

 

Ոստիկանությունն այս առիթով որեւէ պաշտոնական պարզաբանում մինչ օրս չի տալիս, ընդամենը լրատվության պատասխանատու Ա. Մալխասյանը հայտնում է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Իսկ Գյումրիի պաշտոնական շրջանակներում մշակվում է միջադեպը կոծկելու, Շիրակի ոստիկանության վարչության պետ Վարդան Նադարյանին էլ մի հասարակ ոստիկանով «փոխարինելու» վարկածը: Մեր տեղեկություններով, քաղաքապետարանի աշխատողները, ոստիկանապետ Նադարյանին մտերիմ մարդիկ տարածում են, որ, իբր, ավտոմեքենայում եղել է միայն Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը, որ նրան կանգնեցրել է ոչ թե մարզի ոստիկանության վարչության պետը, այլ մի հասարակ ոստիկան եւ ոչ թե զենք է քաշել վրան, այլ ընդամենը հրել է Ռաֆայելին: Մինչդեռ իրականությունն այլ է:

 

Արթուր Ալեքսանյանի ընտանիքին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրը հայտնում է, որ նա ավտոմեքենայի մեջ է եղել, եւ որ ոստիկանապետ Նադարյանը հարձակվել է նրա վրա եւ հարվածել է Ալեքսանյանի բերանին, վնասելով երիտասարդի շրթունքը: Արթուր Ալեքսանյանը, սակայն, զսպել է իրեն, քանի որ ոստիկանապետը հանել է զենքը եւ սպառնացել նրան եւ եղբորը: Արթուր Ալեքսանյանը Գյումրիում հայտնի է իր համեստ բնավորությամբ: 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին