Նա պարզապես ցանկանում էր լուսանկարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպե՞ս են ամանորի գիշերը ռեստորանում գտնվող մարդիկ փորձում լուսանկարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ներկաներից մեկը փորձում է ՝ Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած և հաղթանակի նշանը խորհրդանշող
մատների ժեստով լուսանկարվել, սակայն անմիջապես գլխի է ընկնում, որ կադրն այդքան էլ հաջող չի ստացվում ու ձեռքը ետ է քաշում։
Համացանցի օգտատերերից մեկը կարծիք է հայտնել, որ «պոզիկներ»-ի հեղինակը նման է դերասանուհի Մարիամ Արիստակեսյանին, ով ,հիշեցնենք, վարչապետի աներձագի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախկին կին է։
«Եթե այդպես է, փաստորեն վարչապետի աներձագն ու կինը նորից միասին են»,-հավելել է մեկ այլ օգտատեր։
Հայտնի չէ, թե ճի՞շտ են այս մեկնաբանությունները, թե ոչ, սակայն կադրերում երևում է, որ լուսանկարվելու անհաջող փորձից հետո աղջիկը սկսում է խոսել Հրաչյա Հակոբյանի հետ, ով այդ ժամանակ պարում էր։
Տեսանյութը՝ Նանա Թաիրյանից