▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա, ով մեր կողքին է» ֆիլմն արժանացել է նախագահի մրցանակի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի չորրորդ կուսի ուսանողուհի Ժաննա Նազարյանի ֆիլն արժանացել է ՀՀ նախագահի հատուկ մրցանակին:

Զրուցելով Ժաննայի հետ փորձեցինք պարզել, թե ինչու է ընտրել հենց ռեժիսորի մասնագիտությունը, և ինչ տվեց նրան այդ հաղթանակը:

 

-Ժաննա ինչո՞ւ եք ընտրել ռեժիսորի մասնագիտությունը,և արդյո՞ք կշարունակեք զբաղվել այդ գործով:

 

-Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ ես ունեմ կռիվ, ունեմ ասելիք և դա կարողանում եմ ներկայացնել իմ ֆիլմերի միջոցով: Թեպետ այս տարի ավարտում եմ պարոն Ռուբեն Գրիգորյանի ղեկավարած կուրսը, բայց  շրունակելու եմ զբաղվել այս մասնագիտությամբ, քանի որ այն իմ կյանքի մի մասն է դարձել: Կարծում եմ արվեստի յուրաքանչյուր ներկայացուցիչ առավել է նրանով`որ իր ասելիքը կարող է արտահայտել իր արվեստի միջոցով:

 

Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ ֆիլմի գաղափարը:

 

-Իսկզբանե ես այն ներկայացրել եմ որպես կուրսային աշխատանք,երբ դեռ երրորդ կուրսում էի սովորում:

Ինձ միշտ հետաքրքրում էր այդ տղան, իմ հերոսը: Ասեմ, որ նրան միշտ դրսում էի հանդիպում, հետո երբ եկավ ժամանակը հասկացա, որ պետք է ծանոթանամ նրա կյանքին: Ֆիլմի հերոսը  փորձում է ինքն իրեն և հասարակությանը  ապացուցել որ անկախ իր արատներց հասարակության լիիրավ անդամ է: Ներակացնելով այդ տղային  փորձել եմ ապացուցել որ նման մարդկանց թերի չի կարելի անվանել:

Թեպետ ֆիլմը այլ ճյուղավորումներ էլ ունի, բայց գլխավոր խնդիրը դա է:

 

-Ի՞նչ տվեց Ձեզ այդ հաղթանակը:

 

-Անսպասելի էր: Հուզմունք կար, ուրախություն, հպարտություն, չէի հասկանում ինչ էր կատարվում ինձ հետ: Սա շատ կարևոր և շատ մեծ հաղթանակ էր ինձ համար:

Նման հաղթանակները ոգևորում են և ազդարարում ստեղծագործական նոր փուլի սկիզբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր պարգևեցին ինձ այդ հաղթանակի բերկրանքը,ինչպես նաև իմ կուրսղեկ պարոն Ռուբեն Գրիգորյանին, որ ինձ դրեց ճիշտ ճանապարհի վրա:Նա ինձ համար մեծություն է `ումից շատ բան եմ սովորել,և դրա արդյունքում ես այսօր ձեր դատին եմ ներկայացնում նման ֆիլմ:

 

 

Հեղինակ`

Ասպրամ Սարատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին