ՀՀ-ում մայիսը կլինի ոչ սառը, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելին, հայտնել է Գագիկ Սուրենյանը։
Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը լինելու է նորմայից ավելին։
Օդի ջերմաստիճանը և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։
Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +30 աստիճան, ինչը կդիտվի մայիսի երկրորդ տասնօրյակում։


