Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Ձայնը-2 հեռուստանախագծին ու գովեստի խոսքեր է գրել ֆինալիստներից Վիգեն Ահարոնյանի մասին.
«Շնորհավորում եմ Վիգեն Ահարոնյանին! Նա իսկապես ուժեղ և պայքարող երգիչ է! Անկեղծ կիսվում եմ ձեզ հետ....ես ինքս կնախընտրեի Վիգենի համար ուրիշ դուետային երգ: Նրա առջև շատ դժվարություններ դրվեցին այս երգով! Բայց նա ապացուցեց, որ նա իր ոճից և սահմաններից դուրս կարող է պայքարել! Այդ ռիսկային և տղամարդկային մոտեցումը շատ մեծ գնահատականի է արժանի: Բայց չեմ կարող չասել, որ բոլոր 4 ֆինալիստները իմ համար հիանալի էին! Քրիստինան իր յուրահատուկ և տարբերվող ձայնով, Արևիկը...կիրթ և գրագետ: Եվ մեր քաղցր Աննան, որ մաքուր և պարզության հետք է թողնում լսողի ականջում! Շնորհավորում եմ բոլորին! Մենք ունենք 4 ՀԱՂԹՈՂ!
Շնորհավորում եմ չորս ֆինալիստներին: Ես կարծում եմ, մենք չորս հաղթող ունեցանք, և նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ է: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Վիգեն Ահարոնյանին: Անգամ ես այլ դուետի երգ կընտրեի նրա համար: Նա ապացուցեց, որ կարող է կատարել ոչ միայն այն երգերը, որոնք հեշությամբ են տրվում նրան, այլ հաղթահարել ցանկացած խոչընդոտ, պայքարել իր հարմարավետության գոտուց դուրս: Նա հիանալի անձնավորություն և հիանալի երգիչ է: Ես նրան մաթում եմ ամենայն բարիք: Շնորհավորանքներս»: