▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա հանկարծակի բարձրացավ բեմ և մատիս մատանի դրեց. Գուրգեն Դաբաղյան

Armlur.am-ը գրում է. Երգիչ Գուրգեն Դաբաղյանն իր համար գտել է այն ոսկե միջինը, որի շնորհիվ կարողանում է ներկայացնել ժողովրդական երգ՝ հավատարիմ մնալով արմատներին, միեւնույն ժամանակ հետ չմնալով ժամանակից՝ գումար վաստակել: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին, նաեւ տեղեկացրել է, որ Քարդաշյանների հետ կապը պահպանվում է գործնական ֆոնի վրա:

-Գուրգե՛ն, ի՞նչ նորություններ եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար, այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Հիմա աշխատում եմ մի քանի երգերի ձայնագրությունների վրա, դրանցից առաջինն արդեն տեղադրել եմ ,Յութուբե-ում, այն կոչվում է «Ջան Ղարաբաղ» մյուս երգերը եւս շուտով պատրաստ կլինեն: Ծրագրում եմ մի քանի օրից համերգներով հանդես գալ Վրաստանում: Բացի այդ` աշնանը, հավանաբար, էլի կունենամ համերգներ արտերկրում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում:
 

-Ձեզ համար դժվար չէ՞ հայ երգարվեստի արդի պայմաններում ե՛ւ հավատարիմ մնալով արմատներին` ներկայացնել ժողովրդական երգ, ե՛ւ հետ չմնալով ժամանակից` կարողանալ գումար վաստակել. գտե՞լ եք այդ ոսկե միջինը:

-Այո՛, ես շարունակում եմ երգել ժողովրդական երգեր եւ դրանք մատուցում եմ նորովի: Ինչո՞ւ ոչ. ինձ հաջողվել է գտնել այն միջինը, որի շնորհիվ հնարավոր է լինում համերգներ տալ, երգել միջոցառումների ժամանակ եւ գումար աշխատել:

-Կան կարծիքներ, ըստ որոնց` որքան Դուք մեծացաք, այնքան Ձեր երգացանկում սկսեց գերակշռել ռաբիսը. ի՞նչ կասեք:

-Նման բան չկա. ես հաճախ ժողովրդական երգերը ներկայացնում եմ նոր գործիքավորմամբ, այնպես, որ դրանք ուրախ հնչեն, հասանելի լինեն լայն զանգվածին. դա ամենեւին կապ չունի ռաբիսի հետ: Նման կարծիք հայտնողները կա՛մ երաժշտությունից բան չեն հասկանում, կա՛մ պարզապես նախանձում են, ինչ-որ բան ունեն իմ դեմ: Եթե ես, օրինակ, երգում եմ գուսան Բագրատի երգերը` գործիքավորումը փոխելով, դա հո չի նշանակում, թե ռաբիս եմ երգում: Առհասարակ, ես շատ եմ հանդես գալիս մենահամերգներով եւ պետք է այնպես անեմ, որ ունենամ բազմազան, բազմաբովանդակ երգեր:

-Դուք Ձեր առջեւ ժողովրդական երգը երիտասարդներին տեղ հասցնելու խնդիր դրե՞լ եք:

-Այո՛, չգիտեմ` որքանով է ստացվում, բայց փորձում եմ իմ ներդրումներով, սեփական ուժերով իրականացնել դա. կան շատ լավ արձագանքներ, որոնցից ամեն մեկը շատ է ուրախացնում ինձ:

-Այն բանից հետո, երբ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի շրջանակում հնարավորություն ստացաք Քարդաշյաններին մոտիկից ծանոթացնել հայկական երաժշտությանը, որքանով տեղյակ ենք, Ձեր միջեւ կապը պահպանվում է. այդ մասին կպատմե՞ք:

-Ես չեմ կարող շատ փակագծեր բացել, միայն կասեմ, որ մեր հանդիպման տեսանյութը «Յութուբ»-ում տեղադրելուց հետո ինձ հետ կապ հաստատեց Քարդաշյանի պրոդյուսերը եւ խնդրեց, որ այն ժամանակավորապես արգելափակեմ, քանի որ այդ հանդիպման կադրերը պետք է ներառվեն ռեալիթի շոուի տեսանյութում: Իսկ մեր միջեւ կապը, այո՛, պահպանվում է գործնական ֆոնի վրա. այսքանը:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին