▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա արժանի չէր նման վերաբերմունքի…

Բանաստեղծ, երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Չփոխվեց Գևոն…

Ամբողջ մի կյանք քայլեցինք միասին,

էդ տնաշենն էդպես էլ չփոխվեց։

Նույն շուլուխչին էր,քեֆ անողն ու կատակչին,նույն հասարակն ու անմիջականն էր,նու՜յն՝ ժպիտ շաղ տվող Գևոն։

Նրա համար չկային ծանոթ-անծանոթներ։Վայրկյաններ էին հարկավոր,և վերջ.

իսկի ծանոթներն էդքան ծանոթներ չէին դառնա…

Սիրում էին Գևոյին։

Չկար էնպիսի մի՝ վայր, թաղամաս, քաղաք,մարզ,տո՝ ռուսաստաններ ու

ամերիկաներ,աշխարհի չգիտեմ որ հատվածներ,ուր Գևոն հայտնվեր հանկարծ,ու չճանաչեին Նրան։

Գևոյի հետ մարդամեջ դուրս գալը հեշտ բաներից չէր։Չորս կողմից հյուրասիրության էին կանչում։

Ախր,ինքն էլ մերժել չգիտեր,պիտի հասցներ բոլորի սպասումները բավարարել։

-Չես հոգնու՞մ- հարցնում էի։

Ասում էր,

-Ապեր,«պոչկիս ու փայծաղիս արանքում ատոմակայան ա աշխատում։

Իմ ծնվելուց էդ խոդ են տվել՝

մինչև հիմա չի անջատվում։

Մի խոսքով,էդ խոդ տվողները համ իրե՜նք են իրենց «էն բանի» մեջ գցել ,համ էս խեղճ մարդկանց,որ ինձ հյուրասիրելու համար վազվզում՝ նեղություն են կրում։

Ասում էի՝ ուրեմն դու «էդ բանի» մեջ ընկած չես,հա՞։

Ասում էր՝ չէ,ապեր,ատոմակայանս չի թողնում։

… Անշուք գնաց ընկերս…

Սիրված էր,շա՜տ սիրված,բայց անշուք գնաց ընկերս։

Նա արժանի չէր նման վերաբերմունքի…

Իմ և Գևոյի ծննդյան օրերի միջև ընդամենը 4 օրվա տարբերություն է.

Գևոյինն՝ էսօր է։

Երկնային ծնունդդ շնորհավոր,Գև ջան,կարոտում եմ…

Ա.Ա.

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին