Երեկ Դորտմունդի Բորուսիան նոր մրցաշրջանի նախապատրաստման շրջանակներում մրցել էր Կասսելի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտնվել հանդիպման մեկնարկային կազմում: 66-րդ րոպեին Մխիթարյանը խփել է իր թիմի երկրորդ գոլը, ապա 71-րդ րոպեին նրա փոխանցումից աչքի է ընկել Հարդերը: