▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի դուբլը հաղթանակ է պարգևում Բորուսիային

footballcity.am: Դորտմունդի Բորուսիան շարունակում է իր վստահ խաղն ազգային առաջնությունում: Բունդեսլիգայի 4-րդ տուրում վերջիններիս մրցակիցը  Ֆրանկֆուրտի Այնթրախտն էր:

Արդեն 10-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացում է խաղի հաշիվը Բուաշչիկովսկու փոխանցումից: Նոր թիմի կազմում սա Հենրիխի առաջին գնդակն էր պաշտոնական հանդիպումներում: Հանդիպման 36-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Կադլեցը հավասարեցնում է խաղի հաշիվը և թիմերն ընդմիջման են գնում 1-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Հենրիխը հեռահար հարվածով անակնկալի է բերում մրցակցի դարպասապահին՝ 2-1:

Այսպիսով՝ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին դուբլն է ձևակերպում Գերմանիայի առաջնությունում:

Այնթրախտ — Բորուսիա՝ 1-2


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին