Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի»-ի հետ խաղից հետո Դորտմունդ ճանապարհին բժշկի օգնության կարիք է զգացել, քանի որ սաստկացել է ցավը, որը նա զգացել էր հանդիպման ընթացքում, երբ իր հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին, իսկ հակառակորդ թիմի պաշտպանը հարվածել է նրա ոտքին:
Ըստ «Բորուսիայի» պաշտոնական կայքի, բժիշկը նշել է, որ Մխիթարյանի ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:
Այսպիսով կասկածի տակ է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասնակցությունը հոկտեբերի 11-ին Երևանում կայանալիք` Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ վնասվածք ունի և ապաքինման փուլում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: