footballcity.am: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը առաջին ասուլիսին է մասնակցել, որպես Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ: Մխիթարյանն ասել է, որ եկել է գերմանական ակումբ հաղթանակներ տոնելու և խնդրել է իրեն չհամեմատել Մարիո Գյոտցեյի հետ:
- Ընտրությունը կատարել եմ սրտիս թելադրանքով: Ցանկանում եմ օգնել իմ նոր ակումբին: Կանեմ ամեն հնարավորը, որպեսզի արդարացնեմ բոլոր այն մարդկանց վստահությունները, ովքեր հույսեր են կապում ինձ հետ: Պետք է ապացուցեմ, որ Բորուսիան իզուր չի ձեռք բերել ինձ և վճարել յուրաքանչյուն ցենտը: Բավական հետաքրքիր կլինի հանդես գալ Բունդեսլիգայի, որտեղ մնթոլորտն ապշեցուցիչ է: Կարող եմ ես փոխարինել Մարիո Գյոտցեյին: Մի համեմատեք ինձ նրա հետ: Ես պարզապես ցանկանում եմ Բորուսիայի հետ հաջողությունների հասնել, Մխիթարյանի խոսքերն է փոխանցել Sky Sport-ը: