Երեկ Մոսկվայում կայացավ ամենավառ և սպասված իրադարձություններից մեկը` ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը` «Муз-Тв2014.Эволюция», որը թվով 12-րդն էր:
Մինչ մարզահամերգային համալիրում շքեղ շոուի սկսվելը, ռուսական շոու բիզնեսի սիրված և ճանաչված արտիստները իրենց դանդաղ, բայց հաստատուն քայլերով քայլեցին կարմիր գորգի վրայով` ցույց տալով իրենց զգեստների բացվածքները և շքեղ կառուցվածքը: Իսկ ինչ վերաբերվում է արական սեռի ներկայացուցիչներին, ապա նրանք փայլեցին իրենց դասական խիստ կոստյումներով:
Մրցանակաբաշխությունը վարել են Քսենիա Սոբչակը, Մաքսիմ Գալկինը, Անդրեյ Մալախովը և Լերա Կուդրյավցևան, ովքեր շփվել են արտիստների հետ և իրենք էլ հաճույքով կեցվածք ընդունել տեսախցիկի առջև:
Տեղեկացնենք, որ տարվա լավագույն երգիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել Դիմա Բիլանը, իսկ երգչուհի` երիտասարդ և գեղեցիկ Նյուշան:
Հաղթողների ամբողջական ցանկը կարող եք դիտել այստեղ.