MTV-ի հաղորդավարուհի Տատյանա Գևորգյանի սիրտն արդեն պաշտոնապես զբաղված է: Աղջկան սիրահարված էին հեռուստաալիքի կարելի է ասել բոլոր հեռուստադիտողները: Հաղորդավարուհին ամուսնացել է իր ընկերոջ՝ Ալեքսանդրի հետ, ում հետ ընկերություն էր անում:
Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել «Մոսկվա-սիթի»-ի աշտարակներից մեկի 62-րդ հարկում: Հարսնացուն կրել էաշխարհում հարսանյաց զգեստների ամենահայտնի դիզայներ Vera Wang-ի զգեստներից, որում 39-ամյա Տատյանան դեռահաս աղջկա տեսք ուներ:
Սա Տատյանայի առաջին պաշտոնական ամունությունն է: Մինչ այդ նա քաղաքացիական ամուսնությամբ մի քանի տարի ապրել է Իվան Ուրգանտի հետ, ումից բաժանությանը երկար ժամանակ ոչ ոք չէր հավատում, քանի որ նրանք համարվում էին ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը:
Տատյանայի ամուսնու մասին շատ բան հայտնի չէ: Ալեքսանդը զբաղվում է բիզնեսով և գերադասում է մնալ իր հանրաճանաչ կնոջ ստվերում: