▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտրակի 50 հարված` նախագահի այտը համբուրելու համար

Իրանցի հայտնի դերասանուհուն` Լեյլա Հաթամիին, սպառնում է մտրակի 50 հարված Կաննի կինոփառատոնի ժամանակ միջոցառման նախագահի այտը համբուրելու համար։ 

 

Մի շարք ուսանողներ պահանջում են պատժել դերասանուհուն իսլամական օրենքները խախտելու համար։ Ըստ նրանց՝ դերասանուհին վիրավորել է իրանցի կանանց զգացմունքները։

 

Տեղեկացնենք, նաև, որ ավելի վաղ Հաթամին քննադատվել էր նաև իրանական իշխանությունների, մասնավորապես՝ երկրի մշակույթի նախարարի կողմից՝ Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբին ողջունելու ժամանակ վերջինիս այտը համբուրելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին