▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունը վարձով է ուզում տալ քարանձավը.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Բնապահպաններն ահազանգում են՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով պատրաստվում են շահագործել Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի քարանձավը: Մասնագետները կարծում են, որ դա կսպառնա այնտեղի կենդանատեսակների գոյությանը: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը նշել է, որ քարանձավի շահագործումը պարզապես կսպանի կենսաբազմազանությունը:

Քարանձավում գտնվող չղջիկներին մեծ վտանգ է սպառնում։ «Այնտեղ գտնվող չղջիկների 5 տեսակներն անհետացման եզրին են, մի տեսակն արդեն անհետացել է», – ավելացրել է  ձեռնաթևավորների մասնագետ Էդուարդ Յավրույանը։ Ըստ նրա՝ քարանձավում լուսավորություն անցկացնելը և այլ շինարարական գործողությունները վնաս են հասցնելու կենդանիներին. «Կենդանիները շատ զգայուն են, պլաստիկե շիշն էլ, որ վառում-ներս են մտնում, չղջիկներն արդեն սատկում են»,–ասել է  բնապահպանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին