▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մսակույտի նախարարությունը թող շարունակի վաճառվել ու տաճարները «զվարճանոցի» վերածել

Աֆրիկյանների տան պաշտպնությունը թեւակոխել է նոր փուլ: Հանրության ու հատկապես երիտասարդության ոգին ջարդելու նպատակ ունեցող զավթիչ խունտան այսօր թիթեղյա պատով է ծածկել Աֆրիկյանների տան ներքին բակը, որն արդեն մի քանի օր է ինչ վերածվեցբողոքող երիտասարդների նստավայր ու հավաքատեղի: Սա չի ընկճել մեր աղջիկներին ու տղաներին` նրանք հավաքվեցին այսօր Մաշտոցի պուրակում, որը ժամանակին կարողացան փրկել օլիգարխների ագահությունից, ու երթից հետո մշակութային կարնավալ են անցկացրել, այստեղ դաշնամուր բերելով: Վաղվանից, չնայած պատի առկայությանը, ամենօրյա մշակութային միջոցառումները կշարունակվեն Աֆրիկյանների տան բակում` ֆիլմերի ցուցադրություն, համերգներ, գրական երեկոներ, բաց դասընթացներ: Իսկ Մսակույտի նախերարությունը թող շարունակի վաճառվել ու տաճարները «զվարճանոցի» վերածել:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին