▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունը ռաբիզ երգիչ Թաթուլին վաստակավոր արտիստի կոչու՞մ է տալու. times.am

times.am-ը գրում է, որ հայ ժողովրդին մշակութային նոր շոկ է սպասվում. ՀՀ Մշակույթի նախարարությունում պատրաստվում են ռաբիզ ոճի երգերի հայտնի կատարողներ սպիտակցի Հայկոյին և Թաթուլ Ավոյանին ներկայացնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհել:

Կայքը գրում է նաև , որ Սպիտակցի Հայկոյին և Թաթուլին նման կոչում շնորհելու Մշակույթի նախարարության մտադրության մասին արդեն տեղյակ են ՀՀ մի շարք դերասաններ, ովքեր սպառնում են հրաժարվել կոչումից, եթե հիշատակված երկու երգիչներն իսկապես արժանանան այդ պատվին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին