Սահմռկեցուցիչ է, երբ երկրիդ մշակույթի նախարարն իր էությամբ մաքսիմում քյաբաբի տոչկի վարիչ կարող էր լինել, իսկ կրկնակի սահմռկեցուցիչ է, երբ նման քյաբաբոտ բովանդակությամբ նախարարը որոշում է մշակույթի ոլորտը հնարավորինս վերածել մի հատ մեեեեծ քյաբաբի տոչկի:
Այս Հասմիկ (Քյաբաբովնա) Պողոսյանը իսկը այպիսինն է, ինչպիսին վերոնշյալ վիրտուալ կերպարը: Ախր այս, կներեք արտահայտությանս համար, ԳԵՂՑԻՆ էլ բան չի թողել ապականելու, հիմա էլ անցել ա Գառնու տաճարին, որտեղ ուզում ա սրճարան կառուցելու թույլատվություն տա: Երևում ա՝ Փակ Շուկայի ապականելը քիչ էր, Լֆիկի տված կաշառքն էլ պրծնելու վրա է, բայց փաստը մնում է փաստ՝ Քյաբաբովնան մարտական է տրամադրված այս հարցում, իսկ եթե ինչ-որ մեկն էլ փորձում է ասել «Ստո՛պ, այ деревня», միանգամից սկսում է անհեթեթ պատճառաբանություններ տալ ու շառը գյուղապետի վրա գցել, իսկ այնուհետև սկսվում ա արդեն դասական դառած պոպուլիզմի բռնկումները: Մեջբերում եմ.
«Եթե հնագիտական շերտին մենք չենք կպնում, եթե հնագիտական շերտը չենք վնասում՝ կարելի է և կառուցել»:
Գիտեք ինչ, ամեն ինչ այնքա՜ն հեշտ եք ասում: Տաճարի տարածքից դուրս էլ համայնքի տարածքն է: Այդտեղ հսկայական տարածք կա, եթե մարդիկ մտնում են տարածք, մի ջուր խմելու հնարավորություն չունենա՞ն: Եթե վատը եղավ, դա չի լինի: Բայց մյուս կողմից էլ մշակութային զբոսաշրջության ենթակառուցվածքները պետք է կարողանան աշխատել, պետք է շնչեն ինչ-որ ձև»
Հասկանո՞ւմ ես, տիկին Քյաբաբովնա ջան, հարցը մենակ հնէաբանական հողաշերտը չէ, հարցը աուրան ու մթնոլորտն են: Արտասահմանցին հաստատ չի գալիս այստեղ Քյաբաբուհու վետերոկներում նստելու համար, էլի:
Մշակույթի նախարարը հիմա էլ անցել է Գառնու տաճարին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet