Երբ նայում ես հայկական երաժշտական մրցութային նախագծերը՝ «Հայաստանի ձայն», «Հայ սուպերսթար», «Դուետ», հասկանում ես՝ ինչքան տաղանդավոր, «ոսկի ձայնով» երեխեք կան Հայաստանում: Բայց…. բայց ո՞ւր են իրենք: Իրենք կա՛մ չկան, կա՛մ էլ այս այն երգչուհու համերգում որպես երկրորդ ձայն են հանդես գալիս (Բեկվոկալ էլի):
Ինչի՞, ի՞նչն է խնդիրը: Իհարկե, մարդիկ փող չունեն, ծանոթ պրոդյուսեր չունեն… Իսկ մենք, իհարկե, (պիտի Րաֆֆուն ցիտեմ ու տեղին), դե յուրե չունեք Մշակույթի նախարարություն, մենք, ի դեմս ՀՀ Մշակույթի նախարարության, չունենք պետական հոգածություն այդ «կորած» իրական ոսկի ձայների համար:
Ինչի՞ պիտի Լիլիթ Հովհաննիսյանը դառնա շոու բիզնեսի հայտնի աստղ. իհարկե ամուսինը երգա գրում: Բա՞ Սոֆի Մխեյանը. իհարկե, պապան փողոտա: Սիլվա Հակոբյա՞նը. ո՞նց չլինի, բա քուրը երգա գրում, ախպերը ձայնագրումա, ինքը երգումա, պապան էլ փողնա գտնում: Իսկ այն երգիչները ու երգչուհիները, ովքեր իրականում տաղանդավոր են ու որոշները ուղղակի «ծալած» ունեն վերը նշված աստղերին, պիտի «կորեն»:
Չենք մոռացել, չէ՞ 52 միլիոնը: Բա Մշակույթի նախարարը գիտի՞, թե էտ փողով ինչքան լավ երեխեքի համար կարելի էր տեսահոլովակ պատրաստել, հայտնի դարձնել ու մեր շոու բիզնեսը գոնե քիչ թե շատ հանել 0-ից:
Ինձ թվում է՝ պետք է ու հիմա պարտադիր է, որ Մշակույթի նախարարությունը առանց «մեջքի» լավագույն երեխաներին երևան հանի ու հայտնի դարձնի, քանի որ էդ երեխեքը չպիտի կորցնեն իրենց տաղանդը, թե ինչ է Հասմիկ Պողոսյանը հավես ու ժամանակ չունի:
Մտածե՛ք տիկնայք և պարոնայք, Դուք՝ որպես պետություն, պետք է անտարբեր չլինեք ու մտահոգ լինեք շոու բիզնեսի որակի մասին:
Հ.Գ.
Իսկ էն օրը մի տեղ միջոցառման էի, որի ժամանակ «Հայ Սուպերսթար»-1 Սուսաննան նենց երգեց, որ ողջ դահլիճը ոտքի ծափահարում էր:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից