Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Tuttosport-ը:
Պարբերականը հայտնում է, որ Ա Սերիան ներկայացնող Սամպդորիան հետաքրքրվում է Մովսիսյանի ծառայություններով: Մոսկովյան ակումբն էլ պահանջում է 10 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստին վաճառելու համար: Այս պահին հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի, որի վերականգման համար անհրաժեշտ է մոտ 6 շաբաթ:
Հավելենք, որ Ռուսաստանի առաջնության նախորդ մրցաշրջանում անցկացրած 27 խաղերում Յուրան դարձել է 16 գոլի հեղինակ:
Արդյո՞ք Իտալիա տեղափոխվելը լավագույն տարբերակն է Մովսիսյանի համար…
Footballcity.am