Footballcity.am-ի փոխանցմամբ ՌՊԼ-ի 4-րդ տուրում Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի Կուբանի դարպասը խփած գոլը ճանաչվել է շաբաթվա երկրորդ ամենագեղեցիկ գոլը:
Այս ցուցանիշով հայ հարձակվողն առաջ է անցել Մադրիդի Ռեալի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուից և Ատլետիկո Մինեյրոյի հարձակվող Ռոնալդինյոյից: