footballcity.am. Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալՊատրիկ Մաքքեյբըհայտարարել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք թիմեր.
- Մովսիսյանի տրանսֆերի մի քանի առաջարկներ են եղել, սակայն դրանցից ոչ մեկը չի ստացել ակումբի ղեկավարության հավանությունը: Յուրան առանցքային ֆուտբոլիստ է «Սպարտակի» համար ու մոսկովյան թիմը չի ցանկանում բաժանվել նրանից:
Տեսնենք, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մովսիսյանին ուշադրությամբ հետևում են անգլիական ու գերմանական մի շարք ակումբներ,- գործակալի խոսքերն է մեջբերել «Р-Спорт»-ը: