footballcity.am: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջաբակներում Մոսկվայի Սպարտակը սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ Տոմի նկատմամբ: Հանդիպման 7-րդ րոպեին հյուրերին հաջողվում է բացել խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավելացրած վերջին րոպեին հաշիվը հավասարեցնում է Յուրա Մովսիսյանը: 76-րդ րոպեին Պավել Յակովլևի գոլի շնորհիվ «կարմրասպիտակները» կամային հաղթանակ են տանում:
Հայասանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը փոխարինվում է 77-րդ րոպեին, իսկ ժամանակ ձգելու համար Վալերի Կարպինը մրցավարի ավելացրած ժամանակում փոխարինում է նաև Յուրա Մովսիսյանին:
Սպարտակ — Տոմ 2-1